News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանում տրանսպորտի սակագինը պետք է կազմի առնվազն 300 դրամ, սակայն «գծատերերը» չեն պահանջում, որ այն ամբողջությամբ վճարի ուղեւորը, այլ որ 200 դրամը փոխհատուցի քաղաքապետարանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նա հիշեցրեց, որ դեռ 2013թ.-ի դեկտեմբերին Հայաստան հրավիրված մասնագետը հաշվարկել եւ հայտնել էր, որ սակագինը պետք է լինի 252 դրամ, իսկ այսօր արդեն գազի թանկացումը ցույց է տալիս, որ ուղեվարձը պետք է պարտադիր դառնա 300 դրամից ոչ պակաս:

«Հարցը պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով, գումարի մի մասը պետք է իշխանությունը վճարի, մյուս մասը՝ ուղեւորները, այսինքն առնվազն 200 դրամը պետք է կառավարությունը սուբսիդավորի»,- ասաց Հրանտ Եղիազարյանը:

Ուղեւորափոխադրող ընկերությունները բազմիցս դիմել են քաղաքապետարանին, սակայն նրանք ոչ միայն չեն պատասխանում, այլեւ պահանջում են շարունակել փոխադրումները:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երեւանի տարբեր վարչական շրջանները սպասարկող երթուղայինների վարորդները դուրս են եկել փողոց եւ պահանջում են վերանայել գազի սակագինը, հակառակ դեպքում իրենք կշարունակեն գործադուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ամենաշատ