News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Գերագույն դատարանի դատավորը Շեքսպիրից մեջբերում է կատարել ամուսնալուծության ժամանակ ամուսնու վճարելիք փոխհատուցման գումարի չափը որոշելիս, գրում է The Independent-ը: Ամուսինների անունները չի հաղորդվում, միայն հայտնի է, որ կինը պիլատեսի մարզիչ է, ամուսինը՝ ապահովված բանկիր:

Փոխհատուցման գումարի չափը որոշելիս դատավորը հիշել է «Լիր Արքա» պիեսի չորրորդ տեսարանի երկրորդ արարը: Թերթը հիշեցնում է, որ շեքսպիրյան այդ ողբերգությունում ծեր արքան որոշում է թագավորությունը բաժանել երեք դուստրերի միջեւ: Ըստ դատավորի՝ Լիր արքան մատնանշում է, որ անհավանական բարդ է դատել այն մասին, թե ինչ է պետք, փոխանցում է Gazeta-ն: 

Ի վերջո, դատավորը որոշել է, որ կինը պետք է   1,2 մլն ֆունտ ստեռլինգ ստանա ամուսնուց:

Դատավորը նաեւ նշել է, որ կինը խիստ չարացած էր նախկին ամուսնու հանդեպ: Ըստ նրա՝ դատելով ամեն ինչից, կնոջ դիմումը գրվել էր «թույնի մեջ թաթախված գրչով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ