Ֆինլանդիայի արեւմուտքի Կորսնեսե քաղաքում առավոտյան պայթյուն է որոտացել, հայտնում է Vasabladet-ը:
Ըստ աղբյուրի՝ ավտոտնակում կայանած ավտոմեքենայում անհայտ պայթուցիկ սարք է եղել:
Մեքենայի տիրուհին հասցրել է փախչել պայթյունից մի քանի վայրկյան առաջ, նրան հիվանդանոց են տեղափոխել: Տրանսպորտային միջոցը լրջորեն վնասվել է եւ վերականգնման ենթակա չէ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, կատարվածի հանգամանքները պարզվում են: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: