News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

OPEC-ի նավթային «զամբյուղի» (OPEC Reference Basket of crudes) գինը դեկտեմբերի 17-ին նվազել է 0,27 դոլարով կամ 0,48% -ով՝ հասնելով բարելի դիմաց 55,64 դոլարի:

«Զամբյուղի» միջին գինը սեպտեմբերին 100 դոլարից իջել եւ հասել էր 95,98 դոլար միջին ցուցանիշի: Հոկտեմբերին միջին գները կազմել էին 85,06 դոլար, նոյեմբերին՝  75,57 դոլար: Ընթացիկ գինը դեկտեմբերին կազմում է 62,27 դոլար: OPEC-ի նավթային «զամբյուղն» ընթացիկ տարում կազմում է միջինը  97,62 դոլար:

2013թ. զամբյուղի  միջին արժեքը կազմել էր 105,87 դոլար, 2012թ.՝ 109,45 դոլար, 2011թ.՝ 107,46 դոլար, 2010թ.՝ 77,45 դոլար:

«Զամբյուղի» գնային ռեկորդ էր գրանցվել 2008թ. հուլիսի 3-ին՝  140,73 դոլար բարելի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

OPEC-ի նավթային «զամբյուղի» արժեքը որոշվում է որպես նավթի հետեւյալ տեսակների թվաբանական միջին արժեք՝ Saharan Blend (Ալժիր), Girassol (Անգոլա), Oriente (Էկվադոր), Iran Heavy (Իրան), Basra Light (Իրաք), Kuwait Export (Քուվեյթ), Es Sider (Լիբիա), Bonny Light (Նիգերիա), Qatar Marine (Քաթար), Arab Light (Սաուդյան Արաբիա), Murban (ԱՄԷ) եւ Merey (Վենեսուելա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ