Ռուսաստանի Կենտրոնական բանկն ու կառավարությունը ռուբլու կայունացման նպատակով ադեկվատ քայլեր են ձեռնարկում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Չնայած տնտեսության տարտամ վիճակին՝ բյուջեն ամփոփվել է ավելցուկով: Եկամուտները կգերազանցեն ծախսերը: Եթե ՌԴ-ի տնտեսությունում իրավիճակը վատթարանա, ստիպված կլինենք ճշգրտումներ մտցնել ծրագրերում», - հայտարարել է Պուտինը:
Նախագահը նաեւ նշել է, որ ռուսական տնտեսությունում ներկայիս վիճակը ամենից առաջ հրահրված է արտաքին գործոններով: