Ոստիկանությունը հերքում է տեղեկությունները, թե «օրենքով գող» Արմեն Կանեւսկոյի մահվան տարելիցին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու քրեական հեղինակություններ եւ «օրենքով գողեր»:
«Այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. քրեական աշխարհի ներկայացուցիչները մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում եւ նրանց յուրաքանչյուր տեղաշարժ վերահսկվում է իրավապահների կողմից՝ ինչպես օպերատիվ իրավիճակի կայունության, այնպես էլ օրենքի եւ օրինականության ապահովման նպատակով»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: