News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երկրում ծանր տնտեսական կացությունը կարող է տեւել երկու տարի: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հանգամանքների ամենաանբարենպաստ դասավորության  պայմաններում նման իրավիճակը կտեւի մոտ երկու տարի: Իրավիճակը կարող է ուղղվել նաեւ ավելի շուտ: Այստեղ ոչ ոք ավելի հստակ չի կարող ասել», - նշեց Պուտինը:

Նախագահը համոզված է, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործողությունները կատարելապես ճիշտ են, սակայն կարող էին ավելի օպերատիվ լինել:

«Նրանք բարձրացրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Տնտեսությունը անխուսափելիորեն կհարմարվի էներգակիրների ցածր գների պայմաններին: Եվ այդ ընտելացումները արագ տեղի կունենան, եթե այսօրվա գները պահպանվեն, կամ նվազեն», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ