News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Գազի, ինչպես նաեւ առաջին անհարժեշտության սննդամթերքի վերջին օրերի կտրուկ թանկացումը տեղի է ունենում երկրում տիրող ամենաթողության պատճառով։ Վերջին օրերին ստեղծված իրավիճակն այսպես գնահատեցին գազի գնի  բարձրացման դեմ բողոքող՝ երթուղայինների վարորդները, որոնք այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վաղ առավոտից փակել էին Նոր Նորքի Գայի պողոտան՝ «Գազելները» կանգնեցնելով փողոցում։ Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ զրույցը, որի ընթացքում վերջինը փորձել էր վարորդներին համոզել բացել ճանապարհը, բարկացրել էր վարորդներին։

«Հենրիկ Նավասարդյանը ջեպերը տռզած էթում ա տուն, էս հարիֆներս 5 օր ա մի լումա փող չենք տանում տուն: Սաղ իրանք խնամի, փեսա աներձագ, մեկը մեկի հետ եսիմ ինչ, իսկ մենք՝ հարիֆներս՝ էշի պես աշխատում ենք՝ 20 տոկոսը վայելում: Հորդորում են, որ գիծ դուրս գանք, չենք գա, թող իրանք պաշտոնազուրկ լինեն: Եթե մենք հայ չգտանք, որին կբերենք կդնենք կառավարության գլուխ, կպահանջենք որ արտերկրից կամ Ռուսաստանի հայերից, որ գանք մեր գլխին ձեռ դնեն, մենք կարանանք ընտանիք պահենք»,- բարկացած ասաց բողոքող վարորդներից մեկը:

Վարորդները վստահ են, որ առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը նույնպես գործարարների կամայականության հետեւանք է։

 «Զգում են, որ դոլարը թանկացավ, ու միանգամից էստեղի խանութների, սիթիների շեֆերը, էն ապրանքը, որը բերել են երեք ամիս առաջ, տուտ ժե հագցնում են 200 տոկոս, բայց ունե՞նք կառավարություն, որ գա էդ «Սիթիի» շեֆին ասի, որ փաստաթղթերով ցույց տա, թե էս ապրանքը ե՞րբ է ներկրել: Հիմա ինչի՞ միանգամից թանկացրին»,- ասաց երթուղայինի վարորդը՝ նշելով, որ այսօր նրանցից ոչ մեկը գործի դուրս չի գալու:

Նշենք, որ վարորդներ, որոնք ավելի վաղ որոշել էին բողոքի ցույց անել կառավարության մոտ առայժմ սպասում են, թե ինչ կորոշվի 17։30-ին քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության արդյունքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ