News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բուխարեստում լույս է տեսել ռումին դիվանագետ եւ պատմաբան Դորին Չիմպոեշուի «Հայաստանը խորհրդարանի ահաբեկչական հարձակումից հետո. Դիվանագիտական առաքելություն Երեւանում (2002-2005թթ.)» աշխատությունը: Հեղինակը, որ մասնագիտությամբ պատմաբան եւ դիվանագետ է, երկար տարիներ դիվանագիտական ծառայության մեջ է եղել Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Մոլդովայում, իսկ 2002-2005թթ.` Հայաստանում Ռումինիայի դեսպանությունում:

Դորին Չիմպոեշուն գիրքը նվիրել է «մեկ դար առաջ Ցեղասպանության ընթացքում Օսմանյան Թուրքիայի կողմից սպանված մեկուկես միլիոն հայերի հիշատակին»:

Հիմնվելով ձեռքի տակ եղած փաստական նյութերի եւ դիվանագիտական զեկույցների վրա` հեղինակը Հայաստանի մասին հակիրճ պատմական տեղեկանքից հետո բավականին անաչառ կերպով ներկայացնում է այդ տարիների Հայաստանի ներքին կյանքը, ժողովրդավարության դեգերումները, իշխանություն-ընդդիմություն դիմակայությունը, ներհայաստանյան զարգացումների վերաբերյալ եվրոպական կառույցների դիտարկումները եւ արձագանքները: Աշխատության մեջ ծավալուն տեղ է հատկացված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայոց ցեղասպանությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին, որտեղ հեղինակը իրադարձություններին զուգընթաց ներկայացնում է կողմերի դիրքորոշումներն ու տեսակետները, ինչպես նաեւ մասնագիտացված կառույցների եւ միջազգային հանրության վերաբերմունքը:

Մնալով հարազատ փաստական նյութին` հեղինակը երբեմն անում է եզրակացություններ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ գրում է. «Ուժի կիրառման սպառնալիքով միակողմանի զիջումներ կորզելու Ադրբեջանի փորձերը դատապարտված են ոչ միայն ի սկզբանե, այլ շարունակում են մնալ հակամարտության փոխզիջումային լուծում գտնելու հիմնական խոչընդոտը: Լեռնային Ղարաբաղը ոչ մի ապագա չունի որպես Ադրբեջանի մաս, անկախ լուծումից` այն պետք է բխի Ղարաբաղի բնակչության կամքից: Այս է ինքնորոշման իրավունքի էությունը: Ադրբեջանը ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական կամ բարոյական տեսակետից չի կարող հավակնություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:

Ռումին դիվանագետի մոտ ոչ մի կասկած գոյություն չունի նաեւ Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի տարածքային, նյութական ու մարդկային կորուստների հարցում: Ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական բարդ հարաբերությունների կարգավորման հարցերը նա ներկայացնում է միջազգային եւ տարածաշրջանային արդի դիվանագիտական-քաղաքական իրողությունների միջավայրում:

Աշխատության մեջ տեղ է հատկացված նաեւ հայկական սփյուռքին, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների դինամիկային: Վերջում կցված են մի քանի հավելվածներ եւ լուսանկարների շարք:

Դորին Չիմպոեշուի աշխատությունը, որը հիմնականում հիմնված է այդ տարիներին Երեւանում Ռումինիայի դեսպանության զեկույցների վրա, անուղղակիորեն պատկերացում է տալիս ռումինական դիվանագիտական առաքելության ոչ վաղ անցյալի աշխատանքի մասին, որը կարող է հետաքրքրել քաղաքական-դիվանագիտական շրջանակներին:

Գիրքը ներկայացվեց դեկտեմբերի 12-ին Բուխարեստի հեղինակավոր «Սադովեանու» գրախանութում, Հայաստանում Ռումինիայի նախկին դեսպան Կրինա Պրունարիուի, նախաբանի հեղինակ, դոկտոր Տուդոր Ռացոյի, գրքի ռեֆերենտ, դոկտոր Կոնստանտին Բուրակի, դոկտոր Ալեքսանդրու Գիշայի, «ProUniversitaria» հրատարակչության տնօրեն Մարիան Բարգաուի մասնակցությամբ, որոնք ընդգծեցին աշխատության կարեւորությունը Հայաստանով հետաքրքրված պատմաբանների, հետազոտողների, դիվանագետների եւ լայն հանրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ