News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի ափսոսում ՅՈՒԿՈՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկուն ներում շնորհելու իր որոշման համար: Այդ մասին պետության ղեկավարը հայտարարել է ամենամյա մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես չեմ ափսոսում դրա համար», - հայտարարել է Պուտինը:

Նա նաեւ նշել է, նման որոշում ընդունելով, չի առաջնորդվել այն ենթադրությամբ, որ Խոդորկովսկին արդյոք կզբավի՞ քաղաքականությամբ, թե՞ ոչ, հաղորդում է Gazeta-ն:

«Նա կարող է դա անել, ինչպես եւ Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Աստված իրեն օգնական, թող աշխատի: Ես այդ որոշումն ընդունել եմ մարդասիրական պատկերացումներով: Նրա մայրը հիվանդ է, իսկ մայրը սուրբ է», - հայտարարել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ