News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտանապես հայտարարել է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին:

«Սա ավելի քան 50 տարվա ընթացքում մեր քաղաքականության ամենանշանակալի փոփոխությունն է: Մենք վերջ ենք տվել հնացած մոտեցումներին, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտել են մեր շահերն առաջխաղացնելու գործում: Դրա փոխարեն մենք կսկսենք մեր երկրների միջեւ կարգավորել հարաբերությունները», - ասել է Օբաման, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ, ԱՄՆ-ն հայտարարել էր Կուբայի նկատմամբ առեւտրային սահմանափակումների կրճատման եւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման նախապատրաստությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ