News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը շարունակում է իրականացնել ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները Հայաստանի մարզերում: Մասնավորապես, Լոռու մարզի Մեծավան, Արագածոտնի մարզի Քուչակ եւ Արմավիրի մարզի Նորաշեն համայնքներում մեկնարկել են ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված աշխատանքները։

Թվայնացման աշխատանքների ավարտին, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 30-ը, Մեծավան եւ Նորաշեն համայնքների բնակիչներին հասանելի կլինեն թվային ֆիքսված կապի բարձրորակ ծառայությունները, կկատարելագործվի Beeline–ի լայնաշերտ ինտերնետի որակը, իսկ Քուչակ համայնքի բնակիչներին հասանելի կդառնան լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն նաեւ սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ։

«Հավատարիմ մնալով մարզերի հավասարաչափ զարգացմանն ուղղված ռազմավարությանը` Beeline-ը 2014թ.-ի ընթացքում զգալիորեն ընդլայնել է ֆիքսված կապի թվայնացման աշխարհագրությունը: Գալիք տարում եւս մենք շարունակելու ենք թվայնացման աշխատանքները` Հայաստանի մարզերում բնակվող մեր բաժանորդներին ապահովելով պարզ, հարմար եւ բարձրորակ կապի ծառայություններով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

Նշենք, որ Հայաստանում թվայնացման ցուցանիշը գերազանցում է 87%-ը, իսկ լարային ենթակառուցվածքի ընդհանուր երկարությունն ավելի քան 8500 կմ է:

2014 թ. ընթացքում թվայնացվել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց. մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը:  Սկսած 2014 թ. սեպտեմբերի 1-ից Beeline ֆիքված ցանցից միջքաղաքային եւ դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց ելքային զանգերն արժեն 5 դրամ/րոպե:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ