News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում թյուրիմացաբար կարծում են, որ հայկական կողմերի հասցեին մերկապարանոց մեղադրանքներով հանդես գալով կարող են ձերբազատվել վանդալիզմը պետական քաղաքականության աստիճանի հասցրած երկրի համբավից: Այս մասին ի պատասխան NEWS.am-ի հարցման պատասխանել են ԼՂՀ ԱԳՆ-ից: Հարցումը վերաբերում էր Ադրբեջանի արտգործնախարարի՝ ԼՂՀ-ում ադրբեջանական մշակութային հուշարձանների ոչնչացման մասին հայտարարություններին:

«Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրում հայկական պատմամշակութային ժառանգության ցանկացած հետքերի ոչնչացմանն ուղղված գործողություններով վաղուց արդեն Ադրբեջանը դասել են ահաբեկչական կազմակերպությունների շարքում, որոնք չեն խորշում համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանները ոչնչացնելուց: Դրա վառ ապացույցն էր 1998-2005թթ. Նախիջեւանում հայկական հազարավոր խաչքարերի ոչնչացումը՝ ադրբեջանական ղեկավարության անմիջական հրահանգով», - նշել են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ խաչքարերի զանգվածային ոչնչացումը Հին Ջուղայում՝ Նախիջեւանում, սկսվել էր 1998 թ. եւ շարունակվել մինչեւ 2005 թ., երբ ադրբեջանցի զինվորները բուլդոզերներով հին հայկական գերեզմանոցի ընդարձակ տարածքը հավասարեցրել էին հողին: Նախքան ավերվելը  Ջուղայի հայկական գերեզմանատունը աշխարհում պահպանված խաչքարերի ամենախոշոր միջնադարյան գերեզմանոցն էր, որտեղ կար 9-17 դդ. շուրջ 10 000 հայկական խաչքար: Խաչքարեր կերտելու արվեստն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ