NASA «WISE» աստղադիտակի տեսադաշտում մոտ 47 հազար հսկայական աստղակերպեր են գտնվում, որոնցից 107-ը պոտենցիալ վտանգավոր են Երկրի համար:
Ամերիկյան Սոութհեմփթոն համալսարանի գիտնականները հայտարարում են, որ մեր մոլորակի մակերեւույթի հետ տիեզերական օբյեկտների բախման դեպքում Երկրի բնակիչներին սարսափելի հետեւանքներ են սպասվում, հայտնում է Informing-ը:
Առաջին հերթին, աստղակերպերի անկումը կուղեկցվի հրաբխերի ժայթքումով, երկրաշարժերեով եւ ջրհեղեղներով:
Աստղակերպերի ընկնելուց հետո Երկրի երեսից ոչնչացման ենթակա երկրների ցուցակում են Ինդոնեզիան, Չինաստանը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Իտալիան, Ֆիլիպինները, Բրազիլիան եւ Նիգերիան:
Պետք է նշել, որ նման սցենարի իրագործման հնարավորությունը բավականին բարձր է, քանի որ գիտնականներն երկնային մարմինների ընկնելու հաշվարկները իրականացրել են NASA «WISE» հեռադիտակի օգնությամբ: