News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թբիլիսին պետք է անմիջական շփումներ եւ քաղաքական երկխոսություն սկսի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Ռուսաստանը պատրաստ է օժանդակել այդ հարցում, ամենամյա մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Պետք է պայմանավորվել այդ մարդկանց հետ, եւ մենք պատրաստ ենք աջակցել», - ասել է Պուտինը:

Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչեց այն ժամանակ, երբ վրացական ղեկավարությունը դիմեց ուժային սցենարի եւ ռազմական գործողություններ սկսեց այնտեղ:

«Պետք է ելնել իրողություններից: Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում որեւէ բան անել: Շատ բարդ է: Սակայն, այնուամենայնիվ, պետք է առաջին փուլում թեկուզ կարգավորել հարաբերությունները, ուղղակի կապեր հաստատել: Երկխոսությունը պետք է քաղաքական լինի, այլ ոչ թե ի սկզբանե մերժվի: Եթե դա հաջողվի անել, ապա մենք ամեն կերպ կնպաստենք այդ գործընթացին: Թե ինչի կհանգեցնի, չեմ կարող ասել», - ընդգծել է նախագահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա  ափսոսանք է հայտնել, որ այժմ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ շփումները բավական քիչ են. «Դրանք գրեթե չկան: Այնտեղ անգամ ներքաղաքական պայքարը չի դադարում»:

Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է առաջ շարժվել ռուսական շուկան վրացական ապրանքների համար ազատականացնելու ուղղությամբ:

«Այն, ինչ ժամանակին մեզանից խնդրում էին՝ ազատականացնել  ռուսական շուկան վրացական ապրանքների համար, մենք անում ենք: Եվ արեցինք՝ ԱՀԿ-ին Ռուսաստանի միանալուն Վրաստանի չխոչընդոտելու որոշմանն ի պատասխան, չնայած մեր քաղաքական տարաձայնություններին: Սա շատ լավ քայլ էր Վրաստանի ղեկավարության կողմից: Մենք  դրան պատասխանեցինք մեր շուկան բացելով: Մենք պատրաստ ենք հետագայում էլ ընթանալ այդ ուղղությամբ »,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ