News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գազի գինը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առավոտից կարգավորվել է՝ 230-ից դառնալով 200 դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

«Գազի կայաններում վերականգնվել է 200 դրամ լիցքավորումը, այնպես որ այսօր առավոտյան այդ հարցը կարգավորվել է, երեկ 230 էր դառել, այսօր առավոտվանից 200 է»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող վարորդները բողոքի ակցիաներ եւ գործադուլներ են անում՝ պահանջելով կամ գազի գնի իջեցում կամ ուղեվարձի բարձրացում, քանի որ դրամի արժեզրկման պայմաններում գազի թանկացման պատճառով զգալիորեն նվազել են վարորդների եկամուտները:

Բողոքող վարորդներից Ներսես Դանիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը ոչ թե գազի սակագինը 200, այլ 170 դրամ դարձնելն է:

«30 դրամով բան չի փոխվում, մենք պահանջում ենք, որ վերադառնա 170 դրամը՝ նախկին գինը: Եթե այսօրվա ժողովին մեր պահանջը չբավարարվի, բոլորով գնալու ենք Հանրապետության հրապարակ»,- ասաց Ներսես Դանիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ