News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի կինոռեժիսոր Էլդար Ռյազանովի վիճակը վատացել է եւ ծայրահեղ ծանր է գնահատվում, հայտնել են Բուրդենկոյի անվան ԳՀԻ-ից, որտեղ նա գտնվում է:

Հայտնի ռեժիսորը նոյեմբերի 24-ին տեղափոխվել էր Բուրդենկոյի անվան ԳՀԻ: Առողջապահության բաժանմունքից այն ժամանակ հայտնել էին նրա կայուն վիճակի մասին, իսկ հաջորդ առավոտյան  ԳՀԻ-ի բժիշկները ռեժիսորի վիճակը գնահատել էին ծանր:

Անցյալ շաբաթ կինոռեժիսորին այցելել էր Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը, որը  վիրահատել է Ռյազանովին: Ալեքյանի հետ զրույցից հետո կենտրոնի ղեկավար Լեո Բոքերիան  ռեժիսորի վիճակը դրական էր գնահատել: 

«Ռյազանովի մոտ չեն թողնում հարազատներին, այդ թվում նաեւ՝ կնոջը: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում է», - հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով ԳՀԻ-ի ներկայացուցիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ