News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է Ռուսաստանի հետ գազային պայմանագրի շուրջ Արեւմուտքի ճնշմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հաստատակամությունը:

Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին Թուրքիայի միանալու Արեւմուտքի խնդրանքների մասին թուրք լրագրողի հարցին,  Պուտինը նշել է, որ գազային համագործակցության ընդլայնման շուրջ ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ Էրդողանին առաջարկել է. «Եկեք որոշ իրերի մասին չհայտարարենք»: «Երբ ես այնտեղ էի, պարոն Էրդողանին ասացի. Հավանաբար պետք է որոշ բաների մասին հրապարակային ասել, պետք չէ բարկացնել սագերին, վաղը նրանք կթռեն այստեղ», - ասել է Պուտինը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Պուտինը նշել է, որ գազային համագործակցության շուրջ ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ Էրդողանին առաջարկել է. «Եկեք չանենք: Սակայն նա (Էրդողանը) պինդ տղա է, նա ասաց. «Ոչ, կանենք»: Սա մեր թուրք գործընկերների ընտրությունն է», - փաստել է ՌԴ-ի նախագահը:

 «Մենք տարածաշրջանային շահերի բավականին շատ համընկնումներ ունենք: Առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության այդ հարցերը լուծելն անհնար է», - ասել է Պուտինը՝ մատնանշելով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման շահագրգռածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ