News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է 4G/LTE ցանցն Արմավիր եւ Վաղարշապատ քաղաքներում: Այսուհետեւ 4G ծառայությունների հնարավորությունները հասանելի են Արմավիրի մարզի երկու խոշոր քաղաքների  բնակչությանը: Նշված երկու քաղաքներում 100% ծածկույթ ապահովելու նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղադրել է 4G/LTE 6 բազային կայան Արմավիրում եւ 7 բազային կայան՝ Վաղարշապատում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցի ծածկույթն այժմ ընդգրկում է Հայաստանի բնակեցված տարածքների 45,7%՝ ներառյալ Արմավիր եւ Վաղարշապատ քաղաքները:

Ներբեռնման մինչեւ 150 Մբիթ/վրկ եւ վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G/LTE տեխնոլոգիան մինչ այժմ հասանելի էր Երեւանում (100%), Գյումրիում (100%), Վանաձորում (100%), Դիլիջանում (90%) եւ Ծաղկաձորում (100%):

Մայրաքաղաքում հավելյալ 37 4G/LTE բազային կայանների տեղադրումից հետո՝ մինչեւ 2014 թ.-ի ավարտը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE հիմնական կայանների (eNodeBs) թիվը կհասնի պլանավորված 250-ի:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս միակ բջջային օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է տրամադրում կոմերցիոն հիմունքներով:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեությունը սկսել է՝ անգամ հեռավոր սարերում ապրող հովվի համար բջջային հաղորդակցությունը հասանելի դարձնելու հավակնոտ նպատակ ունենալով: Ներկայումս ոչ ոքի չի զարմացնում այն փաստը, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են երկրի անգամ ամենանոսր բնակեցված վայրերում: Նորարարական 4G/LTE տեխնոլոգիան պետք է հասանելի լինի ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մնացած մյուս քաղաքների բնակչության համար: Ամբողջ աշխարհում 4G/LTE տեխնոլոգիան բիզնեսի զարգացման եւ աճի խթան է: Հայաստանը չպետք է բացառություն լինի»,- նշել է Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ