News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հովարդ Ղարագյոզյանի անվան հիմնադրամի  բարեգործական հիվանդանոցը կշարունակի բուժօգնություն ցուցաբերել Հայաստանի անապահով երեխաներին: Այս մասին Գործադիրի դեկտեմբերի 18-ի նիստում հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա հիշեցրել է, որ հիմնադրամի բացած հիվանդանոցը գործում է 1991թ.-ից եւ ատամնաբուժական օգնություն ցուցաբերում սոցիալապես խոցելի ընտանիքների երեխաներին: Այս տարիների ընթացքում բուժօգնություն է ստացել 300 հազար երեխա, իսկ հիմնադրամը հինգ բաժանմունքներ է բացել մարզերում: Հաշվի առնելով ծրագրի ամբողջությամբ բարեգործական բնույթը՝ հիվանդանոցը բժշկական լիցենզիայի հարկի փոխհատուցում կստանա:

Հիշեցնենք, Հովարդ Ղարագյոզյանի անվան հիմնադրամի մասնաճյուղեր են գործում Նյու Յորքում, Լիբանանում, Սիրիայում եւ Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ