News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արտադրանքը Ռուսաստանի Դաշնություն արտահանող հայկական ընկերությունները լուրջ վնասներ են կրել ռուբլու արժեզրկումից, ավելին չեն կողմնորոշվում, թե հաջորդ տարվա պայմանագրերն ինչ փոխարժեքով կնքել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գորիսի Գամմա» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը:

«Կոնկրետ մեր իրացման ծավալների 50%-ը Ռուսաստան է գնում, մեր պայմանագիրը կնքվել էր 2014թ.-ի հունվարի մեկով, երբ ռուբլու կուրսը 11,5 դրամ էր, այսօր արդեն կուրսը 8-9 դրամ է: Սա նշանակում է, որ 1 մլն ռուբլու դեպքում կորցնում ենք 3-4 մլն դրամ: Մեր բախտը բերեց այնքանով, որ մեր գործարքների մեծ մասը եղան հենց տարվա սկզբին, այսինքն երբ ռուբլու կուրսը կայուն էր: Մենք գումարներն այդ ժամանակ ենք ստացել: Հիմա էլ խնդիր ունենք հաջորդ տարվա պայմանագրի հետ կապված, չգիտենք՝ ինչ անել»,- ասաց Տիգրան Կարապետյանը:

Գործարարի խոսքով՝ այսօր ռուսական ռուբլիով գործարք անող մարդիկ ավելի շատ են տուժել, քան դոլարով արտասահմանից ապրանք ներմուծողները:

«Մեր վնասները սարսափելի են: Դրամի արժեզրկումը քիչ ավելի բացասական ազդեցություն կունենար մեզ վրա, եթե գոնե ռուբլին կայուն լիներ: Ուզենք, թե չուզենք՝ մեր տնետսության փոխկապակցվածությունն այնքան մեծ է ռուսականից, որ այնտեղի բացասական ազդեցությունը մեղմելու համար Կենտրոնական բանկն այսքան ռեսուրսներ չունի: Պարզապես պետք չէր թողնել, որ ռուբլին այդքան արժեզրկվեր»,- ավելացրեց նա:

Նշենք, որ փոխարժեքների տատանումներից շատ գործարարներ են տուժել, հատկապես արտասահմանյան շուկա արտահանող ընկերությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ