News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՊՆ վարչական համալիրում դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը իր բացման խոսքում նշել է, որ գերիների հայրենադարձման առումով 2014թ. եղել է լարված աշխատանքային տարի: Նախարարը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու եւ անհայտ կորածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու հարցում:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2014թ. ընթացքում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են նաեւ 2015 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները: Սեյրան Օհանյանը ամփոփել է կատարված աշխատանքները եւ հանձնաժողովի անդամներին մի շարք հանձնարարականներ է տվել` հետագա աշխատանքներն առավել արդյունավետ եւ  պատշաճ իրականացնելու համար:

Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի մի շարք անդամների ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգեւատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ նվերներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ