News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը նախատեսում է ուրբաթ քննարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նախատեսվում է, որ պատգամավորները պայմանագիրը կքննարկեն դեկտեմբերի 19-ի նիստում:

Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը կմիանա ԵՏՄ-ի պայմանագրին, ինչպես նաեւ ՄՄ շրջանակում ստորագրված միջազգային այլ փաստաթղթերի:

Նախատեսվում է, որ կքննարկեն ԱՀԿ անդամ հանդիսացող Հայաստանի  սակագնային պարտավորությունները, ԵՏՄ փոփոխված միասնական մաքսատուրքը:

Վավերացման ենթակա պայմանագիրը նախատեսում է  անցումային ժամանակահատվածներ՝ մեկից մինչեւ ութ տարի Հայաստանի՝ ԵՏՄ-ից տարբերվող  մաքսատուրքերը համապատասխանեցնելու համար, 12-60 ամիս՝ ՄՄ-ի տեխնիկական կանոնադրությունը կիրառելու համար, 3 տարի՝ մտավոր սեփականության օբյեկտները պահպանելու եւ պաշտպանելու իրավունքի համար: Անցումային ժամանակահատվածներում ԵՏՄ-ի անդամները իրավունք ունեն իրենց տարածքում Հայաստանից ներմուծվող ապրանքների հատուկ կարգ սահմանել:

Բացի դրանից,  պայմանագիրը սահմանում է ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները արտասահմանյան պետությունների տարածքով՝ մաքսային տարանցմամբ, նույնականացման հատուկ միջոցներ օգտագործելով, եւ կարգավորում է սանիտարական, անասանաբուժական-սանիտարական եւ կարանտինային միջոցների հետ կապված հարցերը: 

ԵՏՄ-ի մասին պայմանագիրը Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն ստորագրել են այս տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ