News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Forbes ֆինանսատնտեսական ամսագրի կողմից հրապարակված «Բիզնեսի համար լավագույն երկրները – 2014»  (Best countries for business – 2014) վարկանիշային աղյուսակում, որտեղ բիզնեսի վարման տարբեր ցուցանիշներով գնահատվել է 146 երկիր, Հայաստանը զբաղեցրել է 56-րդ տեղը: Այս տարի 146 երկրների շարքում Դանիան վերադարձել է առաջին հորիզոնական, որը 2008-2010թթ-ին անընդմեջ առաջատարն էր: Լավագույն տասնյակում են ընդգրկվել նաեւ Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Իռլանդիան, Շվեդիան, Կանադան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեյցարիան եւ Ֆինլանդիան:

Վարկանշում Վրաստանը 47-րդն է, Թուրքիան՝ 50-րդը, իսկ Ադրբեջանը՝ 60-րդը: Միեւնույն ժամանակ Ուկրաինան զբաղեցրել է 88-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 91-րդը:

«Մի քանի տարվա երկնիշ տնտեսական աճից հետո Հայաստանը բախվեց լուրջ տնտեսական անկման հետ, երբ ՀՆԱ-ն 2009թ. ավելի քան 14% անկում արձանագրեց՝ չնայած բազմակողմ հաստատություններից ստացված մեծ վարկերի: Շինարարական հատվածում եւ հատկապես Ռուսաստանում աշխատող հարազատներից դրամական փոխանցումների կտրուկ նվազեցումը հանգեցրին կտրուկ անկմանը: Տնտեսությունը սկսեց վերականգնվել 2010թ.՝ արձանագրելով 2,1%-ոց աճ եւ դրանից հետո երեք տարվա ընթացքում՝ ավելի արագ տեմպերով», - նշում է պարբերականը:

«Forbes»-ը հավելում է, որ Հայաստանի կառավարությունը վերջին տարիներին հարկային եւ մաքսային վարչարարություններում որոշակի բարեփոխումներ է իրականացրել: «Սակայն կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները անարդյունավետ են եղել եւ տնտեսական անկումը հանգեցրել է հարկային մուտքերի կտրուկ իջեցմանը, ինչպես նաեւ կառավարությանը ստիպել խոշոր վարկային փաթեթներ ընդունել Ռուսաստանից, ԱՄՀ-ից եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտներից», - ասվում  ամսագրում:

Պարբերականը նաեւ նշում է, թե իրավիճակը բարելավելու համար Հայաստանն ինչ պետք է անի: «Հայաստանը պետք է լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնի եւ ամրապնդի օրենքի գերակայությունը՝ տնտեսական աճը վերականգնելու, տնտեսական մրցունակությունը բարելավելու եւ զբաղվածությունը մեծացնելու նպատակով՝ հատկապես հաշվի առնելով իր երկու հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից երկրի տնտեսական մեկուսացումը», - գրում է «Forbes»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ