News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ԱԳն-ն չեղյալ է համարել իր նախագահական անձնագիրը: Այս մասին նա ասել է Ստրասբուրգում, վրացի լրագրողների հետ զրույցում:

«Ես ավիաընկերությունում տեղեկացա, որ իմ նախագահական անձնագիրը չեղյալ է համարվել, թեեւ այն ինձ հասնում է օրենքով: Օդանավակայանի աշխատակիցները պարզապես ժպտացին»,-ասել է Սահակաշվիլին:

Նշենք, որ եւ Միխայիլ Սահակաշվիլին, եւ Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներկա են եղել Եվրախորհրդարանում Վրաստանի ԵՄ ասոցացման համաձայնագրի վավերացման ժամանակ: Սահակաշվիլիին Ստրասբուրգ է հրավիրել ԵԺԿ-ն:

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ի նոյեմբերին, նախքան նոր նախագահ Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությունը: Մինչ օրս նա չի վերադարձել հայրենիք:

Վրաստանի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով Միխայիլ Սահակաշվիլիին մեղադրանք է առաջադրել 4 քրեական գործերով (պետական միջոցների յուրացման, 2007-ի նոյեմբերի 7-ին ցույցը ցրելիս ուժի կիրառման, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու եւ «Վրաստանի միավորված բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար):

Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանում հետախուզում է հայտարարվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Ամենաշատ