News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առեւտրի եւ սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձեւավորման եւ գովազդի ոլորտներում Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ամփոփ արդյունքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Երեւանի քաղաքապետարանից:

Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետպատվերի շրջանակում վիրահատվել է 13465 քաղաքացի: Քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաեւ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում իրականացված նորոգման եւ ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքների արդյունքները: Կարեւորվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման ծրագիրը. ձեռք են բերվել 14 անուն ժամանակակից բուժսարքավորումներ: Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք»  եւ «Երեւանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում անվճար բուժօգնություն է ստացել 27517 քաղաքացի:

Առեւտրի եւ սպասարկումների ոլորտի վերաբերյալ նշվել է, որ բացօթյա ապօրինի առեւտրի արգելման ու կանխարգելման նպատակով տարեսկզբից կազմակերպվել են ամենօրյա շրջայցեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ բացօթյա ապօրինի առեւտուր իրականացնելու համար կազմվել է 339  արձանագրություն: Աշխատանքներ են իրականացվել նաեւ ժամը 24.00-ից հետո աշխատող օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ: Հաշվի առնելով բնակչության բողոքները եւ արձանագրված խախտումները՝ 2014թ. ընթացքում 34 գիշերային ակումբների,  բարերի եւ կարաոկե-ակումբների գործունեության թույլտվություն չի տրվել:

Երեւան  քաղաքի արտաքին  ձեւավորման  եւ գովազդի  ոլորտում  2014 թվականին  կատարված  աշխատանքների շրջանակում մասնավոր  կազմակերպությունների  հետ  համագործակցության  արդյունքում  կառուցվել է  վերգետնյա  3 անցում: Հյուսիսային պողոտայի հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվել է 5 մլն դոլարի ներդրումային ծրագիր. շուրջ  3 անգամ ավելացել է կանաչ տարածքը, ամբողջությամբ փոխարինվել է պողոտայի կահավորանքը։

2014թ. շարունակվել է գովազդային կրիչների արդիականացման ծրագիրը: Կենտրոն  վարչական շրջանում ապամոնտաժված 106  հնաոճ  մեծ  եւ միջին  չափերի  գովազդային  վահանակների  փոխարեն  տեղադրվել  են քաղաքային  չափերի գովազդային արդիական միջոցներ։ 950 վահանակ ապամոնտաժվել է շենք-շինությունների  վրա  տնտեսվարողների  կողմից   տեղադրված «Գովազդի մասին »   ՀՀ օրենքին  հակասելու պատճառով: Խախտումների  վերաբերյալ  կազմվել  է   219 արձանագրություն: Շարունակվել են կամարանցումների վերանորոգման, գունազարդման եւ լուսավորման, ինչպես նաեւ շենքերի ճակատային գունավորման աշխատանքները, տեղադրվել են նոր նստարաններ եւ աղբամաններ:

Տպել
Ամենաշատ