News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


2012թ. նոյեմբերի 5-ին Մեղրիի զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանի ինքնասպանության գործով տուժող եւ պաշտպանական կողմերը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Վերաքննիչ քրեական դատարանում բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող Գագիկ Մայիլյանին, որը դատարանը բավարարեց։

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Ռուբեն Մարտիրոսյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ դատախազը չարաշահելով պաշտոնական դիրքը՝ թույլ է տվել մի շարք օրինախախտություններ, մասնավորապես, սպառնացել է գործով ամբաստանյալ Գոռ Մարգարյանին, բռնություն գործադրելով ստիպել է նրան դատարանում կրկնել նախաքննական սուտ ցուցմունքը։

«3 անգամ զանգել է Գոռին, ասել է՝ ականջներդ կպոկեմ, հանկարծ ցուցմունքդ չփոխես, բայց դատարանում հերքեց դա, իսկ երբ հեռախոսազանգերի վերծանություն եղավ, խոսքը փոխեց, ասաց՝ հա, զանգել եմ, ասել եմ՝ էսօր դատ կա, չուշանաս, ինչը իր պարտականությունների մեջ չի մտնում»,- ասաց Ռուբեն Մարտիրոսյանը։

Ամբաստանյալներ Արթուր Միսակյանի եւ Արտաշես Խաչատրյանի փաստաբանն էլ դատարանին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ մեղադրող դատախազը գործին առնչվող մեկ այլ՝ ամբաստանյալ Արթուր Միսակյանի հոր դեմ հարուցված քրեական գործով տուժողի կարգավիճակում է, ինչը նշանակում է, որ կարող էր կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել ամբաստանյալների նկատմամբ։

Նշենք, որ դատախազը ամբաստանյալի հորը՝ Արա Միսակյանին մեղադրում է նրա որդու գործով առաջին ատյանի դատարանում մեղադրական ճառը հրապարակելուց հետո իր առողջությանը եւ ընտանիքին վնաս հասցնելու սպառնալիքներ հնչեցնելու եւ սեռական բնույթի հայհոյանքներ տալու մեջ։ Գործն այժմ դատաքննական փուլում է։

«Որ մեղադրականը լսեցի, խելքս թռցրի, ասի՝ կսպանեմ, կմորթեմ։ Դատարանում մեկին կանչեց, ասեց գրեք վրեն։ Ասեց՝ մեկը ոչխար ա, մեկը դեբիլ ա, կփակեմ։ Ես էլ ջղայնացած ասեցի՝ ինչ անես իմ երեխու հանդեպ, ես էլ քո երեխու հանդեպ կանեմ։  Բայց էդքան կինարմատ կար, ո՞նց կհայհոյեի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի հայրը։ 

Տուժողի իրավահաջորդի փաստաբան Ռուբեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վստահ է՝ սպանություն է եղել, եւ նույնիսկ կասկածյալ ունեն (Թ. Մնացականյանը), որը գործում ներգրավված է որպես վկա։

«Թ.ի համազգեստի վրա հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ՝ պղնձեփոշու հետքեր, բայց մեկնաբանել են, թե աղտոտվածության հետքեր են, բա ինչի՞ միայն ուսերն ու առջեւի մասն են  աղտոտված եղել, ներքեւը՝ մաքուր։ Ասել է, թե կրակոցի պահին եղել է շենքի մյուս հատվածում, բայց հագուստի հետքերից կարելի է ենթադրել, որ սպանության պահին ինքն այնտեղ է եղել եւ ինքն էլ զենքը դրել է Սարգիսի բերանն ու կրակել»,- ասաց Մարտիրոսյանը։

Ամբաստանյալների պաշտպանը միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալներին, կամ ճիշտ քրեաիրավաբանական որակում տալ՝ մեղմացնելով պատիժը, կամ պայմանականորեն չկիրառել այն, քանի որ վերջնական դատական ակտ կայացնելիս, ըստ նրա, դատարանը հաշվի չի առել գործին առնչվող մի շարք համգամանքներ։

Տուժող կողմի ներկայացուցիչները եւս միջնորդեցին բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, գործն ուղարկել հետ նոր դատավորական կազմով քննելու նպատակով։

Միջնորդությունները կքննվեն հաջորդ դատական նիստին, որը կկայանա հունվարի 15-ին։

Հիշեցնենք, որ Արթուր Միսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով N  զորամասի զինծառայող, կոչումով կրտ. սերժանտ, մարտական դիրքում տարբեր օրերի պարբերաբար հալածել է համածառայող Սարգիս Սահակյանին` հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, ապա նույնը շարունակել հարակից մարտական հենակետի ավագի օգնական Արտաշես Խաչատրյանի հետ միասին՝  հալածել և քննադատել Ս.Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է կատարել։

Ավագ լեյտենանտ Գոռ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա որպես հենակետի ավագ չի կանխել Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի անօրինական գործողությունները։ Նույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ հարակից հենակետի դիտորդներ Գառնիկ Գրիգորյանին եւ  Սամվել Մովսիսյանին  այն բանի համար, որ նրանք մարտական հենակետը լքել են առանց առանց համապատասխան թույլատվության եւ Արտաշես Խաչատրյանի հետ գնացել հարակից մարտական հենակետ։

Արտաշես Խաչատրյանն ու Արթուր Միսակյանը դատապարտվել են 5-ական տարվա ազատազրկման, Գոռ Մարգարյանը համաներումով ազատ է արձակվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ