News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում բնակվող եզդիները դեկտեմբերի 19-ին տոնում են «Այդա Էզդիտ»՝ աշխարհի արարման տոնը:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը տոնի կապակցությամբ շնորհավորել է աշխարհում ապրող բոլոր եզդիներին:

«Այս տոնն իր հաստատուն տեղն ունի մեր ժողովրդի գոյատենման գործում: Այն մի կամուրջ է հանդիսացել եւ այսօր էլ հանդիսանում է մեր ժողովրդի անցյալի եւ ներկայի մինջեւ: «Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կողմից նշվում է դեկտեմբերի 13-ից մինչեւ հաջորդ 1-ին ուրբաթ օրը:

Ըստ եզդիական ավանդույթի՝ աշխարհի արարման գործը հրեշտակները Եզդայի «Աստծո» կարգադրությամբ սկսում են շաբաթ օրը եւ ավարտում են կիրակի օրը: Երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում եւ պատրաստվում ծոմի: Երեքշաբթի, չորեշաբթի եւ հինգշաբթի օրերին ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշում են «Այդա Էզդի»: Այս տարի դեկտեմբերի 16-ին, 17-ին եւ18-ին եզդիները ծոմ են պահում, իսկ դեկտեմբերի 19-ին սկսվում է տոնը:

Ցավոք, այս տարի օգոստոսի 2-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդն ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Ահավոր ցավով եւ թափված արցունքներով մենք սպասում ենք, որ կդադարեցվի եզդիների ցեղասպանությունը եւ կազատագրվի Շանգալը: Մենք սպասնում ենք ճշմատության ձայնին եւ արդարության հաղթանակին: Աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար եւ պայքարում ենք նրանց թափած արյան համար:

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում եւ փախստակաների վրաններում գտնվող եզդիներին «Այդա Էզդիտ» տոնի առթիվ: Թող այուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար»,- ասված է Շարոյանի տարածած հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ