News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ «Դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի ստորագրումից հետո Մոսկվայի հետ ուղիղ երկխոսությունն «անընդունելի է»: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն:

«Այն ֆոնին, երբ Ռուսաստանը այսպես կոչված պայմանագիր է ստորագրում Աբխազիայի հետ, ինչպես նաեւ նախատեսում է Օսիայի անեքսիան, համարում եմ, որ երկխոսության մասին խոսակցությունն աննպատակահարմար է»,-հայտարարել է Մանանա Կոբախիձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ուրախ կլինի Մոսկվայում տեսնել Վրաստանի կառավարության ցանկացած ներկայացուցչի: Նրա խոսքով՝ առաջին փուլում պետք է «գոնե հարթել հարաբերությունները, ուղիղ շփումներ հաստատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ