News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 17-ին, ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին եւ նրա հետ քննարկել ՀԲԸՄ ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ՀԲԸՄ ավանդը` հայ ժողովրդի հոգևոր, կրթական, մշակութային կյանքի զարգացման, հայապահպանության գործում:

Պերճ Սեդրակյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և ՀԲԸՄ գործունեության բարձր գնահատականի համար, վստահեցրել է, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է իր ազգանվեր և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված գործունեությունը։

Էդվարդ Նալբանդյանն ու Պերճ Սեդրակյանը անդրադարձել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ