News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել ընդունելություն Վիեննայում լույս տեսնող «Cercle diplomatique et économique international» ամսագրի` Հայաստանին նվիրված համարի կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին Ավստրիայի գիտության, հետազոտությունների եւ տնտեսության նախարարի տեղակալ, արտաքին առեւտրի եւ եվրոպական ինտեգրացիայի բաժանմունքի վարիչ, Հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական հանձնաժողի ավստրիական կողմի համանախագահ Բեռնադետ Գիռլինգերը, Ավստրիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի հետ համագործակցող ավստրիական գործարար շրջանների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայազգի գործարարներ, լրագրողներ:

Համարում զետեղված են Հայաստան-Ավստրիա երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հետ ընդարձակ հարցազրույցը, 2014թ. հունիսի 10-12-ը Ավստրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 12-ի ելույթը Ավստրիայի առեւտրատնտեսական պալատում՝ նվիրված հայ-ավստրիական առեւտրատնտեսական հարաբերություններին: Ամսագրի կազմին պատկերված է Երեւանի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի շենքի շքեղ լուսանկարը:

Ելույթով հանդես եկան Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը եւ ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Վալթրաուդ Շթայնբյոքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ