News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի ներկայացուցիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը ոչ այնքան կոռեկտ է անվանել: Նա հայտարարել է, որ ռազմավարական թռիչքների սահմանափակման մասին Պուտինի խոսքերը «չեն արտացոլում իրերի իրական դրությունը»:

«Երբ այդ վտանգի մասին ասացին Շվեդիայի եւ Դանիայի պաշտպանության նախարարները, Ռուսաստանը, չգիտես ինչու, ընկալեց դա որպես նման թռիչքները սահմանափակելու փորձ, բայց դա այդպես չէ: Պարզապես պետք է անել ամեն ինչ՝ վտանգավոր իրավիճակներ չստեղծելու համար»,-ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta-ն:

ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ի՝ դեպի արեւելք ընդլայնման առթիվ Դաշինքի ներկայացուցիչը նշել է, որ դա արվել է Վարշավայի պայմանագրի նախկին անդամ երկրների անվտանգությունն ապահովելու համար եւ ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ:

«Ավելի քան 20 տարի ՆԱՏՕ-ն ձգտել է գործընկերություն հաստատել Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի դաշնակիցները հակամարտություն չեն փնտրում Ռուսաստանի հետ եւ ՆԱՏՕ-ն սպառնալիք չէ Մոսկվայի համար: Բայց մենք չենք կարող փոխել ՆԱՏՕ-ի սկզբունքները, որոնք կայանում են նրանում, որ ցանկացած երկիր կարող է ընտրել, թե որ միությունում ընդգրկվի՝ ՆԱՏՕ-ում, թե ՀԱՊԿ-ում: Այդ առումով, մենք չենք կարող որեւէ մեկին դրանում սահմանափակել»,-ընդգծել է Դաշինքի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկի վրա չի հարձակվում: «Մե՞նք ենք մեր զինված ուժերը մոտեցնում ԱՄՆ-ի կամ մեկ այլ երկրի սահմաններին: ՆԱՏՕ-ի ռազմակայանները, ռազմական ենթակառուցվածքները ո՞վ է մոտեցնում մեզ»,-ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
Ադրբեջանի ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին «նեղմիտ քաղաքական գործիչ» է անվանել 
Երեկոյան թողարկումը նվիրված է անձամբ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և նրա խմբի հրապարակած զեկույցին...
ՆԱՏՕ-ն քննարկում է դաշինքի սահմանների մոտ հրթիռներ խփելու հնարավորությունը
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր...
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծության մեկնարկից անցել է 25 տարի
Սերբիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի արարողություններ...
Թուրքիայի ԱԳՆ նախարարը եւ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն...
ՆԱՏՕ. Մենք անվերապահորեն դատապարտում ենք հարձակումը Մոսկվայում համերգի հանդիսատեսների վրա
Մենք անվերապահորեն դատապարտում ենք...
Ամենաշատ