News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ ամանորի նախաշեմին դրամի կտրուկ արժեզրկման եւ սոսկալի գնաճի հետեւանքով հասարակությունը հայտնվել է խուճապի մեջ, իշխանություններն ավելացնում են պաշտոնյաների գործուղումների համար բյուջեով նախատեսված ծախսերը: Կառավարության երեկվա նիստում որոշվել է 30 միլիոն դրամով ավելացնել պաշտոնյաների այս տարվա արտասահմանյան գործուղումների համար հատկացված գումարը:
 Բանն այն է, որ այս տարվա պետական բյուջեով գործուղումների համար հատկացվել է 500 միլիոն դրամ, որի զգալի մասը՝ 494.5 միլիոնն արդեն ծախսվել է: Ու հիմա, փաստորեն, պարզվել է, որ եւս 30 միլիոնի կարիք կա, ինչն էլ վճարվելու է մեր գրպանից: Նկատենք, որ բյաջեից լրացուցիչ գումարներ վճարելու փոխարեն իշխանությունները ճիշտ կանեին, եթե սահմանափակեին գործուղումների ծախսերը: Օրինակ՝ անհամար ճամփորդությունների մեկնելու համար գնեին ոչ թե բիզնես, այլ էկոնոմ կարգի ավիատոմս, որը շատ ավելի էժան է կամ էլ՝ որոշ նախարարներ շրջագայեին առանց թիկնապահների, այդպես եւս կարելի է գումար խնայել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ