News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղազախստանի խորհրդարանն իր նիստում ընդունել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին օրենքը: Փաստաթուղթն ուղարկվել է երկրի նախագահին՝ ստորագրության համար, որից հետո ուժի մեջ կմտնի:

«Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը դառնում է ԵՏՄ անդամ եւ իր վրա պարտավորություններ է վերցնում, որոնք նախատեսված են այդ պայմանագրով: Օրինագծի ընդունումը թույլ կտա ԵՏՄ անդամ երկրներին պայմաններ ստեղծել հետագա տնտեսական ինտեգրման համար՝ ուղղված այդ երկրների բնակչության կենսամակարդակի բարձրացմանը»,-նշվում է Ղազախստանի Սենատի տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման եւ ձեռնարկատիրության հարցերի հանձնաժողովի եզրակացության մեջ:

Ղազախստանի ազգային էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության համաձայն, Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում է շուրջ 7,7 մլն դոլար: Միաժամանակ երկկողմ համագործակցության հեռանկար կա մետալուրգիայի, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ