Չինաստանի Հունան նահանգում ապօրինի գործող ֆաբրիկայում, որտեղ հրավառության սարքեր էին արտադրում, պայթյունի հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Ուգան քաղաքում: Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ պայթյունի հետեւանքով զոհվել են ամուսիններ, որոնք, ամենայն հավանականությամբ ֆաբրիկայի տերերն են եղել եւ երկու վարձու աշխատողներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տուժածների մասին տեղեկություններ չկան: Ոստիկանությունը հետաքննություն է ստսել տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: