News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆիոլետովո գյուղի բնակիչների վրա ճնշումներ են գործադրում, որպեսզի նրանք ստորագրեն  Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթի տակ, հաղորդում է «ԷկոԼուր»-ը: Նման ահազանգ տարածվեց Facebook սոցիալական ցանցում: Ըստ այդմ, նշվում է, որ հանքավայրը գյուղի վերջին տներից գտնվում է 300 մետր հեռավորության վրա:

Հիշեցնենք, որ Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրի շահագործումը նախատեսում է իրականացնել «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն: Նախագիծը դեռեւս գտնվում է բնապահպանական փորձաքննության փուլում: Սույն թվականի դեկտեմբերի 23-ին` ժամը 12.00-ին, Երեւան քաղաքի Սունդուկյան 23/100 հասցեում, տեղի կունենան նախագծի վերաբերյալ լիազորված անձի մասնագիտական եզրակացության, հասարակական եւ ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումները:

Ըստ Ֆիոլետովոյի գյուղապետարանի պաշտոնական կայքի` նախագծի վերաբերյալ հանրային լսումներ նախատեսված են եղել սույն թվականի նոյեմբերի 25-ին եւ դեկտեմբերի 16-ին:

«Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ն մտադիր է Ֆիոլետովոյի ոսկու հանքավայրը շահագործել բաց եղանակով: Նախագծի համաձայն` Ֆիոլետովոյի ոսկու հանքաերեւակումը գտնվում է Ֆիոլետովո համայնքի վարչական տարածքում` գյուղից դեպի  հարավ-արեւելք  500 մ, Աղստեւ գետի աջ ափին գտնվող` ծովի  մակարդակից 1693.1 մ բացարձակ նիշ ունեցող բլրակի մերձակայքում: Հիմնական ջրային արտերիան Աղստեւ գետն է իր բազմաթիվ վտակներով: Հանքավայրում ոսկու պարունակությունը  տատանվում է 2,5 – 5,5 գ/տ  սահմաններում: Բացահանքը զբաղեցնելու է 5.2 հա տարածք: Լցակույտը տեղակայվելու է բացահանքից 1.3 կմ հեռավորության վրա, տարողունակությունը` մոտ 3 մլն.մ3, ընդհանուր մակերեսը` մոտ 4 հա:

Հանքավայրը շահագործվելու է 5 տարի, տարեկան արդյունահանվելու է 37,000  տոննա հանքաքար: Հանքաքարը տեղափոխվելու է կամ Արմանիսի, կամ Արարատի հարստացուցիչ ֆաբրիկա:

Ըստ նախագծի` հանքավայրի ազդեցության գոտում են գտնվում երեք համայնքներ` Ֆիոլոտովո, (հանքավայրից հեռավորությունը` 2.7 կմ), Մարգահովիտ՝ (հանքավայրից հեռավորությունը` 11.1 կմ), Լերմոնտովո՝ (1 հանքավայրից հեռավորությունը` 7 կմ):

Նշենք, որ «Գրեյդ Ռեդմետ» ՍՊԸ-ի անունը մամուլում կապվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անվան հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ