News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն սխալ քայլ է համարում վենեսուելացի պաշտոնյաների դեմ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ստորագրած պատժամիջոցները:

Հինգշաբթի Օբաման օրենք է ստորագրել «Վենեսուելայում մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների մասին», որը պատժամիջոցներ է նախատեսում բոլոր նրանց դեմ, որոնք կապ ունեն այդ երկրի կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումների հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Twitter-ի մի շարք հաղորդագրություններում Մադուրոն ամերիկացի նախագահի որոշումը սխալ քայլ է անվանել եւ համեմատել Կուբայի մեկուսացման քաղաքականության հետ, ինչից ԱՄՆ-ն հրաժարվեց օրերս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ