Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 18-ին, ժամը 19.26-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Քարագլուխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-10 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Քարագլուխ հատվածում (20-րդ կմ) «ՎԱԶ-2109» մակնիշի 06 ՏՕ 074 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառին: