News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն արգելել է քաղաքական կուսակցության գործունեությունը՝ 1948թ. Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ:

Ութ դատավորների քվեով դատարանը որոշել է ցրել ընդդիմադիր «Միացյալ առաջադիմական կուսակցությունը», որը հայտնի է հյուսիսկորեական ռեժիմի հանդեպ իր համակրանքով:

Կուսակցությունը խորհրդարանի 300 տեղից 5-ն էր զբաղեցնում, փոխանցում է «Ռենհապը»:

Կուսակցության գործունեությունը արգելելու հայց էր ներկայացրել երկրի արդարադատության նախարարությունը, քանի որ կուսակցության որոշ անդամներ կալանավորվել էին հակապետական դավադրության մեղադրանքով:

Քննության տվյալով՝ նրանք մտադիր էին ԿԺԴՀ-ի հետ նոր պատերազմ սկսելու դեպքում հեղաշրջում կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ