Մոսկվայում գողերը ծեծել են ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության գլխավոր տնօրենին եւ մոտից 10 մլն ռուբլի են հափշտակել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից:
Ըստ գործակալության զրուցակցի՝ դեպքը կատարվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժ. 22:00-ին, Գեներալ Բելովի փողոցում: Audi ավտոմեքենայով հանցագործները դիտմամբ Bentley Continental-ին են բախվել, հետո ծեծել են դրա տիրոջը եւ ութ մլն ռուբլի ու 23 հազար դոլար հափշտակել:
Հանցագործները թողել են իրենց մեքենան եւ փախել դեպքի վայրից: Ավելի ուշ պարզվել էր, որ Audi-ն առեւանգված է եղել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատել են գողության փաստը՝ մանրամասներ չհայտնելով: Ներկայումս գողերին բռնելու օպերատիվ միջոցառումներ են իրականացվում: Հանցագործության փաստով հարուցվել է քրեական գործ: