Ինդոնեզիայի իշխանությունները փակել են Տերնատ քաղաքի օդանավակայանը՝ Գամալամա հրաբխի ժայթքման պատճառով: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Երկրի իշխանությունները նաեւ նախազգուշացրել են ավիաընկերություններին՝ վտանգավոր շրջանից հեռու մնալու անհրաժեշտության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հյուսիսային Մալուկու նահանգում Տերնատ կղզու վրա գտնվող Գամալամա հրաբխի ժայթքումը սկսվել է այսօր՝ դեկտեմբերի 19-ի գիշերը: Հրաբխից 3,5 կմ շառավղով տարհանում է սկսվել: