News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը հետախուզության, մշտադիտարկման և հատուկ տեսանկարահանումներն այսուհետեւ  օդապարիկի միջոցով կկատարի: Հայաստանի Ազգային օդագնացության ֆեդերացիան  այսօր՝ դեկտեմբերի 19-ին, օդապարիկը հանդիսավոր արարողությամբ հանձնեց նախարարությանը։

ՏԿԱԻ նախար Արմեն Երիցյանը օդապարիկը մեծ նվեր է համարում նախարարության համար։

«Մենք կիրառում ենք բոլոր տեսակի տեխնոլոգիաներ, ինչու չէ՝ նաեւ օդապարիկներ: Օդապարիկները մեզ պետք են հիմանականում մոնիտորինգի համար: Եվ սեյսմաակտիվ գոտիները, եւ փլվածքներն ենք նայում, եւ եթե սողանքներ են լինում, այնտեղ կարող ենք օգտագործել: Օդապարիկները մեզ պետք կգան նաեւ տարբեր թռիչքների համար»,-ասաց նախարարը՝ նշելով, որ սա համագործակցության սկիզբն է:

Նախարարության տարբերանշանով օդապարիկը 22 մ բարձրություն, 400 կգ բեռնատարողություն ունի, նախատեսված է առավելագույնը 4 անձի համար: Այն առաջին փորձարկվեց այսօր հենց նախարարության շենքի բակում:

Օդապարիկով թռիչքներ իրականացնելու համար անհրաժեշտ է առանց տեղումների եղանակ, քամու արագությունը չպետք է գերազանցի 6 մ/վ-ը: Օդապարիկը կառավարվում է գազայրիչների  միջոցով, ուղղահայաց՝ վեր կամ վար ուղղությամբ, իսկ թռիչքի հորիզոնանական ուղղությունը կախված է այդ պահին քամու ուղղությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ