News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2014թ. նոյեմբերին գնաճը հիմնականում պայմանավորված էր բանջարեղենի գների փոփոխությամբ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողներին հայտարարեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ հոկտեմբեր ամսվա համեմատ նոյեմբեր ամսին 1,3 տոկոս գնաճ է արաձանագրվել: Ընդ որում, բանջարեղենի գների աճը կազմել է 22,7%, ինչն ունեցել է 1,4 տոկոսային կետ ինֆլյացիոն ազդեցություն: «Այլ խոսքով՝ եթե այդ ապրանքների գները չբարձրանային, մենք կունենայինք 0,1% ընդհանուր դեֆլյացիա», - հավելեց Մարտիրոսյանը: Ընդ որում, կարտոֆիլի գները բարձրացել են  17,2%.-ով:

Միեւնույն ժամանակ նոյեմբերի վերջից կարտոֆիլն ու կաղամբը չեն թանկանում: Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ դիտարկման տվյալներով՝ դեկտեմբերի առաջին տասնօրյակում կարտոֆիլը միջինում արժեր մոտ 240 դրամ, այն դեպքում, երբ նոյեմբերի վերջին՝ 265 դրամ: «Այլ խոսքով, արժութային փոխարժեքների տատանումներից գների վերջին փոփոխությունները ոչ բոլոր ապրանքներին են դիպել», - նկատեց մասնագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ