News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղից ընդամենը 300 մետր հեռավորության վրա առաջիկայում պետք է ոսկու հանք շահագործվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ֆիոլետովոյի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովը հայտնեց, որ հանքը շահագործելու համար գյուղացիների համաձայնությունն է հարկավոր, սակայն իրենք կտրականապես դեմ են այդ որոշմանը:

«Մեզ մոտ ժողով է եղել, ոչ մեկս չի ստորագրել այդ փաստաթղթի դեմ, բոլորս դեմ ենք, որ մեր առողջության հաշվին հանք շահագործվի: Ոչ միայն բնությունն է վնասներ կրելու, այլեւ ջուրը պղտոր է լինելու, օդը՝ կեղտոտ»,- ասաց գյուղապետը:

Հանքը մտադիր է շահագործել «Գրեյթ Ռեդ Մեդ» ՍՊԸ-ն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ հայտնեց, որ հանքարդյունաբերողները ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

«Հանրային լսումներ էլ են եղել եւ բնակիչները դեմ են արտահայտվել: Հիմա բանակցություններ են ընթանում: Եթե բնակիչները համաձայնվեն, շատ լավ, եթե ոչ, ապա բանակցությունները պետք է շարունակվեն: Իմ ունեցած տեղեկություններով՝ պաշարները շատ քիչ են, հետեւաբար, չեմ կարծում, որ դա կվնասի բնությանն ու մարդկանց»,- ասաց մարզպետը:

Նշենք, որ Ֆիոլետովո գյուղը գտնվում է Գուգարքի տարածաշրջանում, այստեղ բնակվում են մոլոկաններ:

Տպել
Ամենաշատ