News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կողմերի շփմանը նպաստելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են այլընտրանքային, ստեղծագործ ուղիներ գտնել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունները նոր մակարդակ տեղափոխելու անհրաժեշտության մասին, եւ այդ ինչ նոր մակարդակի մասին կարող է խոսք լինել՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտող Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը:

Նրա խոսքով՝ ինչպես Ջոյմս Ուորլիքը, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահները փորձում են բանակցային գործընթացի առաջխաղացման համար նոր ուղիներ գտնել: «Նրանք ուղիներ են գտնում եւ աշխատում այդ ուղղությամբ այնքան ժամանակ, որքան վերջինները կհանգեցնեն առաջընթացի: Նրանք նաեւ փորձում են կողմերի շփման համար այլընտրանքային, ստեղծագործ ուղիներ գտնել: Միջնորդների հիմնական դերը կողմերին բանակցություններ սեղանի շուրջ նստեցնելուն նպաստելն է», - ասաց Հեֆերնը: Պարզ է, որ ելակետային քաղաքական որոշումները պետք է ընդունվեն նախագահական մակարդակում: «Միջնորդները փորձում են գտնել այն ձւեչափերը, որոնք կլրացեն նախագահական մակարդակով հանդիպումները», - ընդգծեց Ջոն Հեֆերնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ