News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունից ի պատասխան բողոքի՝ գրությամբ հայտնել են, որ Շենգավիթի քննչականի բաժնի պետի դեմ գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քննչականի պետի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Նա նշեց, որ որպես քրեական գործը կարճելու պատճառաբանություն՝ գրությամբ նշվել է հանցակազի բացակայությունը:  Իսկ թե ինչպես է գնահատում փաստաբանը գործը հարուցելը, կարճելը, նորից վերսկսելը, նորից կարճելը, արդյոք սա Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եւ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հակամարտության արդյունքը չէ, Երեմ Սարգսյանն այսպես պատասխանեց. «Ես հակամարտությանը ականատես չեմ եղել, իրավական հարթությունում նշեմ, որ այս քրեական գործի հարուցումից ակնհայտ էր, որ այն դատական հեռանկար չի կարող ունենալ, քանի որ բովանդակության ձեւակերպումից ակնհայտ էր, որ այստեղ հանցագործության մասին խոսք լինել չի կարող»,-ասաց փաստաբանը: 

Հիշեցնենք, որ սկզբից դատախազությունը հարուցել էր մի շարք քննիչների դեմ գործեր, այնուհետեւ ՀՔԾ-ում դրանք կարճվել էին, հետո նորից դատախազությունը վերացրել էր կարճման որոշումը եւ ահա որոշ ժամանակ անց որոշեց կարճել դրանք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ