News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը հավանություն է տվել ԱՄՆ-ի եւ Կուբայի հարաբերությունների ջերմացմանը եւ կոչ է արել Հյուսիսային Կորեային կրկնել այդ փորձը, հաղորդում է Կորեայի Հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Կորեայի կառավարությունը հույս ունի, որ այդ որոշումը կօգնի արագացնել հարաբերությունների բարելավումը Կուբայի եւ միջազգային հանրության միջեւ, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեան կգործի նույն ուղիոն եւ կմիանա միջազգային հանրության մեջ փոփոխությունների ալիքին»,-հայտարարել են գերատեսչությունում, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր Հավանայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները վերականգնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ