News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սթոքհոլմում  «Pang Pang » գարեջրի գործարանը առաջարկում է ամանորյա սեղանի ավանդական շամպայնը փոխարինել գարեջրով: Հատուկ այդ նպատակով սահմանափակ թվով թողարկվել է «Yellow Snow » գարեջուրը, որը պատրաստելուց հետո ուտելի ոսկու փաթիլներ են ավելացնում եւ մեծ շշերը լցնում, փոխանցում է Kedem-ը:

Օդի պղպջակների շնորհիվ փաթիլները բաժակի հատակից կբարձրանան եւ ոսկեգույն փրփուր կձեւավորեն:

Իսկ քանի դեռ ըմպելիքը շշում է, կարելի է այն շրջել եւ հիանալ, թե ինչպես է պիտակին պատկերված քաղաքի վրա ոսկյա ձյուն տեղում: Խմիչքի թնդությունը 7,9% է, ինչը խորհրդանշում է ոսկու համարը Մենդելեեւի աղյուսակում՝  79: Թողարկվել է այս գարեջրի ընդամենը 1900 շիշ: Արժեքն առայժմ անհայտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ