News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է նախօրեին մեծ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ ահաբեկիչների հարազատների հանդեպ գործողություններում օրենքը պահպանելու վերաբերյալ: Քադիրովն արձագանքել է  Instagram-ում:

«Նախագահը նշեց, որ իմ հայտարարությունները Գռոզնիի ահաբեկչության վերաբերյալ միանգամայն համահունչ էին մարդկանց ակնկալիքներին: Իսկ ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային պրակտիկայում լայնորեն կիրառվում է ահաբեկիչների հարազատներին պատասխանատվության ենթարկելը», — նշել է  նա եւ հիշեցրել, որ Պուտինը պահանջել է պայքարը մղել օրենքի շրջանակում, փոխանցում է Lenta-ն:

«Մենք ամբողջությամբ ընդունում ենք նախագահի կողմից իրադարձությունների գնահատականը եւ առաջադրած խնդիրները: Մենք նրա հետեւակայիններն ենք եւ պատրաստ ենք կատարելու ցանկացած հրաման» — գրել է Չեչնիայի ղեկավարը:

Դեկտեմբերի 18-ի ամենամյա ասուլիսում Պուտինը հայտարարել էր. «Ահաբեկիչների հարազատների, նրանց կացարանի, հանրապետությունից արտաքսելու վերաբերյալ Քադիրովի խոսքերի մասին կասեմ հետեւյալը. այստեղ ես չունեմ եւ չեմ կարող ունենալ այլ մոտեցում: Ռուսաստանում բոլորը պետք է  հետեւեն գործող օրենքներին, ոչ ոք չպետք է մեղավոր համարվի, քանի դեռ դատարանը նրան մեղավոր չի ճանաչել»,- ընդգծել էր նախագահը եւ հավելել, որ հասկանում է դեկտեմբերի 4-ին Գռոզնիում 14 ոստիկանների զոհվելուց հետո Քադիրովի էմոցիոնալ հայտարարությունը: «Վստահ եմ, որ այն համահունչ էր մարդկանց ակնկալիքներին, բայց նա դրա իրավունքը չուներ», — ասել էր նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ