News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինական «East Prospect Fund»  ներդրումային հիմնադրամը 30 մլն դոլար կներդնի հայկական «Air Armenia» ավիաընկերության 49% բաժնեմասում:

Այս մասին դեկտեմբերի 19-ին Երեւանում լրագրողներին հայտնել է հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր  Բոբիլեւը: «Այդ միջոցների մեծ մասը, հնարավոր է՝ բոլորը, կարելի կլինի Հայաստան փոխանցել 2015թ. առաջին եռամսյակում: Սա հայկական ավիաընկերությանը թույլ կթա թարմացնել օդանավերի հավաքակազմը: Թե երբ այդ ծախսը կփոխհատուցվի, դեռ հաշվարկել է պետք, քանի որ ավիացիոն բիզնեսի շահութաբերությունը կախված է երթուղիներից», - ասել է Բոբիլեւը:

Նշենք, ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Այս դիտարկմանն ի պատասխան  «East Prospect Fund»-ի կառավարիչը կոչ է արել «օֆշորային ընկերություն» ձեւակերպումը հիմնադրամի հասցեին չկիրառել: «Մենք լիցենզավորված ֆինանսական ինստիտուտ ենք, որը գործում է անգլիական իրավունքով, եւ ենթարկվում ենք նույն կարգավորող նորմերին, որոնց որ բանկերը:  Առանց հարկերի յուրիսդիկցիան  ինքնին դեռ ոչինչ չի ասում: Սորոսի հիմնադրամներն, ի վերջո, նույն կարգավիճակն ունեն: Բայց այս գրանցումը թույլ է տալիս չվճարել միջանկյալ հարկեր եւ ավելի հարմար ֆինանսական վերջնարդյունք ստանալ», - հավելել է Բոբիլեւը:

Հիմնադրամի պորտֆելը, ըստ նրա, այժմ կազմում է շուրջ 2,5 մլրդ եւ ներառում ներդրումներ Ուկրաինայի մի շարք ձեռնարկություններում:

Իր հերթին հիմնադրամի ներդրումային քաղաքականության գծով խորհրդական Եկատերինա Պավլյուկը, հայտարարել է, որ «Air Armenia»-ի հետ համագործակցելու որոշումը կայացվել է ելնելով դրա գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանի գործարար համբավից, ով հայտնի է նաեւ արտասահմանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ